.jpg)
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2010» մասնագիտացված ազգային ցուցահանդեսում

«Շինարար» տեղեկատուն «Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2010» 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում
%20-%20Copy(1).jpg)
«Շինարար» տեղեկատուն «Արմենիա էքսպո տարածաշրջանային համընդհանուր առևտրա-արդյունաբերական էքսպո-ֆորում»
.jpg)
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և վերանորոգում 2009» 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսում
|
Շինարարական շուկան այսօր զգում է նոր տեխնոլոգիաներով արտադրված շինանյութերի պակաս, և այդպիսի նյութերի պահանջարկն անընդհատ աճում է: Thermoplex®-ն առաջարկում է դրա լուծումը: Thermoplex®-ն ջերմամեկուսիչ նյութերի նոր սերնդի ներկայացուցիչ է քաղաքացիական և արդյունաբերական շինարարության մեջ պարսպող կոնստրուկցիաների համար: |
Thermoplex®-ը քիմիապես իներտ, փտման ոչ ենթակա, էկոլոգիապես մաքուր ջերմապահպանիչ է: Thermoplex® սալերով ջերմամեկուսացումը թույլ է տալիս ջեռուցման ծախսերը կրճատել մինչև 40%, իսկ օդորակման ծախսերը` մինչև 25%: Սալերը հեշտությամբ մշակվում են (լավ կտրվում են սովորական դանակի օգնությամբ) և բավականին հեշտ մոնտաժվում:
Thermoplex® սալերի երկարակեցությունը, հաշվի առնելով շենքերի պարսպող կոնստրուկցիաներում ջերմաստիճանի և խոնավության ներգործությունը, կազմում է ավելի քան 50 տարի: Thermoplex® սալերը լայն կիրառություն ունեն հիմքերի և կառույցների պատվանդանային հարկերի ջերմամեկուսացման մեջ: Դրանք անփոխարինելի են տաք և հարմարավետ հատակների կառուցման համար:
| ՀԱՏԱԿՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ Հատակներն էական դեր ունեն շենքերի ներսում ջերմության պահմանման համար: Առանց ջեռուցման տանը ջերմության կորուստը հատակի միջոցով կարող է կազմել ամբողջ ծավալի 20%-ը: Thermoplex® -ի կիրառումը կարող է այդ խնդրի լուծումը դառնալ: Այն բավականին դիմացկուն ջերմապահպանիչ է: 10 տ / մ2 –ից բարձր ծանրաբեռնվածության դեպքում սալերի դեֆորմացիան կազմում է սալի հաստության 2%-ից քիչ, ինչն էլ թույլ է տալիս այն օգտագործել հատակների կոնստրուկցիաներում`ինչպես պահեստային, այնպես էլ արտադրական տարածքներում: Ուստի ջերմության պահպանման և ջերմության հոսքի ցրման բացակայության պայմաններում նշանակալիորեն նվազում են էներգածախսերը: |
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Ակտիվորեն զարգանում է Thermoplex® նյութի օգտագործման ևս մեկ ոլորտ` խողովակաշարերի (ջրմուղների, ջրառու կառույցների, կոյուղիների համակարգերի և ջերմագծերի) ջերմամեկուսացումը:
THERMOPLEX®` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
Ճանապարհաշինարարության բնագավառում աշխատող մասնագետները հաճախ են բախվում այնպիսի խնդրի, ինչպիսին է ճանապարհային մակերեսի պաշտպանությունը ձմեռային փքման և գրունտի նստման ներգործությունից: Նոր սերնդի որակյալ և դիմացկուն ջերմամեկուսիչ նյութը` Thermoplex® արտամղիչ փրփրեցնող պոլիստիրոլը կարող է օգնել հաղթահարել նման իրավիճակը:
| ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Thermoplex® -ի և ճակատային սալի հիմքով շինության Ճակատային հատվածի երեսպատումը և ջերմապահպանումն իրագործվում է մեխանիկորեն և (կամ) սոսնձով: Մեխանիկական ամրակումն իրականացվում է ափսեաձև դյուբելներով (խցաբութակներով): Thermoplex® սալի ամրակման համար նախատեսված սոսինձը կարող է լինել ցեմենտային, պոլիուրեթանային, ակրիլային հիմքով, որը չի պարունակում օրգանական լուծիչներ (տոլուոլ, բենզին, կերոսին, ացետոն, ուայթ-սպիրիտ): |
Thermoplex® սալերի սոսնձային բաղադրության հարակցման մեծացման համար կարող է պահանջվել Thermoplex® սալերի լրացուցիչ մեխանիկական մշակում:
ՊԱՏԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Շենքի ջերմամեկուսացման հիմնական միջոցառումներից մեկն է արտաքին պատերի ջերմապահպանությունը, քանի որ, կախված պատերի կոնստրուկցիայից, դրանց միջոցով կորչում է ջերմության 45%-ը: Thermoplex® -ն օգտագործվում է պատերի թե’ արտաքին, թե’ ներքին հատվածների ջերմամեկուսացման համար, ինչպես նաև պատերի կոնստրուկցիայում: Thermoplex® ջերմապահպանիչի օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել շենքերի և կառույցների կրող կոնստրուկցիաների վրա մշտական ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հիմնական շինարարական նյութերի տնտեսմանը:
ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Ժամանակակից շինարարության հիմնական խնդիրներից մեկը տանիքածածկերի ջերմամեկուսացման ապահովումն է: Տանիքածածկերի կոնստրուկցիաների օպտիմալ ստեղծման ժամանակ նույնպես կիրառելի է Thermoplex® ջերմամեկուսիչ նյութը: Այն օգտագործվում է ինչպես հարթ տանիքների, այնպես էլ մետաղական պրոֆիլավոր թիթեղներով տանիքածածկերի կոնստրուկցիաներում: Ադ դեպքում ջերմության պահպանման և ջերմության հոսքի ցրման բացակայության պայմաններում նշանակալիորեն նվազում են էներգածախսերը:

|
Նոր Աշխատատեղ 1. Իտարկո Քոնսթրաքշն
2. Իտարկո Քոնսթրաքշն |