• Ապրիլ 21, 2010 EXPO


    «Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2010»  մասնագիտացված ազգային ցուցահանդեսում

  • Ապրիլ 02, 2010 EXPO


    «Շինարար» տեղեկատուն  «Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2010» 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում

  • Սեպտեմբեր 04, 2009 EXPO


    «Շինարար» տեղեկատուն  «Արմենիա էքսպո տարածաշրջանային համընդհանուր առևտրա-արդյունաբերական էքսպո-ֆորում»

  • Ապրիլ 17, 2009 EXPO


    «Շինարար» տեղեկատուն  «Շինարարություն և վերանորոգում 2009»  6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում

  • Ապրիլ 10, 2009 EXPO


    «Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսում

left coll under


Գլխավոր էջ > ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ 2009Թ.-ԻՆ

ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ 2009Թ.-ԻՆ

 

   Ինչպես հայտնում է "Mineral Commodity Summaries"-ը, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պղնձի համաշխարհային պաշարները ցամաքում գերազանցում են 3 մլրդ տոննան, իսկ ստորջրյա հանքավայրերը պարունակում են 700 մլն տոննա պղինձ: ԱՄՆ-ում տվյալ մետաղի նույնականացված և չհայտնաբերված պաշարները գնահատվում են 550 մլն տոննա, իսկ Հարավային Ամերիկայի լեռնային հանքավայրերում` Անդերում կենտրոնացած են  հայտնաբերված, շահագործվող և չհայտնաբերված պաշարներ, որոնց ծավալը գնահատվում է 1,3 մլրդ տոննա: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության՝ պնձի համաշխարհային բնական պաշարները 2009թ.-ի վերջին կազմել են 540 մլն տոննա:


Պղնձի բնական պաշարների աշխարհագրական կառուցվածքը (մլն տ)

  2008թ.
2009թ.
Ընդամենը 550 540
Չիլի 160 160
Պերու 60 63
Մեքսիկա 38 38
ԱՄՆ 35 35
Ինդոնեզիա 36 31
ՉԺՀ 30 30
Լեհաստան 30 26
Ավստրալիա                
24         24       
Ռուսաստան 20 20
Զամբիա 19 19
Ղազախստան 18 18
Կանադա
10 8
Այլ երկրներ 70 70

 Աղբյուրը՝ “Mineral Commodity Summaries”

 

Կանադայում, Ինդոնեզիայում, Պերուում և Լեհաստանում պղնձի պաշարների մասին տվյալները 2009թ.-ին վերանայվել են ընկերությունների հաշվետվությունների հիման վրա: Չինաստանում պղնձի պաշարների մասին պաշտոնական տեղեկատվությունը կարող է պարունակել այն հանքավայրերի պաշարները, որոնց մշակումը ներկայումս տնտեսապես ոչ շահավետ է: 2009թ.-ին պղնձի արդյունահանումն աշխարհում, համաձայն ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության նախնական գնահատման, աճել է 2008թ.-ի համեմատ 2,6%-ով՝ մինչև 15,8 մլն տոննա:


Պղնձի արդյունահանման աշխարհագրական կառուցվածքը (հազ. տոննա)

  2007թ. 2008թ. 2009թ. 1)
Ընդամենը 2) 15400 15400 15800
Չիլի 5560 5330 5320
Պերու
1190 1270 1260
ԱՄՆ
1170 1310 1190
ՉԺՀ 946 950 960
Ինդոնեզիա 797 651 950
Ավստրալիա 870 886 900
Ռուսաստան 740 750 750
Զամբիա 520 546 655
Կանադա 589 607 520
Լեհաստան 452 430 440
Ղազախստան
407 420 410
Մեքսիկա 347 247 250
Այլ երկրներ 1840 2030 2180
1) Նախնական տվյալներ      
2) Կլորացված ցուցանիշներ      

 Աղբյուրը՝ “Mineral Commodity Summaries”

Նախորդ տարի աշխարհում պղնձի արդյունահանման ծավալները երկու առաջատար երկրներում՝ Չիլիում և Պերուում, փաստորեն մնացել են կայուն: ԱՄՆ-ում՝ պղնձի արդյունահանման մյուս խոշորագույն երկրում, 2009թ.-ին կանխատեսվել էր աճ՝ ավելի քան 200 հազար տոննա, սակայն իրականում նշված ցուցանիշը նվազել է մինչև 120 հազար տոննա կամ մոտավորապես 9%-ով՝ մինչև 1,2 մլն տոննա պղինձ (6,2 մլրդ ԱՄՆ դոլար գումարի չափով): Դա արդյունք էր մի քանի ընկերությունների արտադրական ծրագրերի վերանայման, ինչը ներառում էր նաև 2008թ.-ին շահագործման հանձնված հանքերի փակումը:

2009թ.-ին զտած պղնձի արտադրությունն աշխարհում գրեթե չի փոփոխվել 2008թ.-ի համեմատությամբ: Դա հետևանք էր մետաղի արդյունահանման սահմանափակ աճի՝ կապված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի և արտադրական խնդիրների հետ, որն առաջացրել է մետաղի արդյունահանման նվազում Ավստրալիայում: Չիլիում և Ինդոնեզիայում ջարդոնի մատակարարման ծավալների նվազման հետևանքով կրճատվել է պղնձի երկրորդական արտադրությունը:
"International Copper Study Group"-ի գնահատմամբ՝ 2009թ.-ի վերջին աշխարհում զտած պղնձի արդյունահանումը դանդաղորեն սկսեց աճել, իսկ 2010թ. այն էլի կավելանա: Զտած պղնձի համաշխարհային սպառումը մի փոքր կրճատվել է: Ընդ որում՝ անկում նկատվել է Եվրամիության երկրներում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում, ինչը մասամբ փոխհատուցվել է Չինաստանում գրանցված 25% աճով: 2009թ. առաջին վեց ամսվա ընթացքում զտած պղնձի ներմուծումը Չինաստան ավելացել է 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1,1 մլն տոննայով:

Ինչպես ենթադրվում է, դրա մեծ մասը, մուտք է գործել է պետական և արդյունաբերության պաշարներ (դրանց ծավալը հայտնի չէ): 2009թ. ԱՄՆ-ում դիտվում էր զտած պղնձի սպառման նվազման միտում` պայմանավորված շինարարական ոլորտի և ավտոարդյունաբերության կողմից մետաղի նկատմամբ պահանջարկի անկմամբ: Հայտարարվել է երկրում արույրի արտադրության մի շարք գործարանների փակման մասին:
Սպասվում է, որ 2010թ. ԱՄՆ-ում պղնձե հանքանյութի և զտած մետաղի արտադրության արդյունահանումը մի քիչ նվազելու է, մինչդեռ սպառումը, ըստ կանխատեսումների, դանդաղ տեմպերով կմեծանա  տնտեսության ենթադրյալ վերականգնման արդյունքում: Մետաղների լոնդոնյան բորսայում պղնձի գները, որոնք 2008թ. առաջին ինն ամսվա ընթացքում կազմել են միջինը 3,65 ԱՄՆ դոլար, IV եռամսյակում ֆինանսա-տնտեսական գլոբալ ճգնաժամի պատճառով կտրուկ ընկել են՝ մինչև միջինը 1,45 ԱՄՆ դոլար:
 

Այդուհանդերձ, 2009թ. առաջին ինը ամիսներին նկատվել է մետաղի թանկացման միտում, որի միջին արժեքը III եռամսյակում բարձրացել է մինչև 2,82 ԱՄՆ դոլար՝ մատակարարումների լարված գրաֆիկի և շուկաներում պղնձի նկատմամբ հետաքրքրության վերականգնման պայմաններում:
ԱՄՆ-ում հիմնական պղնձաարդյունահանող նահանգներն են Արիզոնան, Յուտան, Նյու Մեքսիկոն, Նևադան և Մոնտանան, որոնց բաժին է հասնում տվյալ մետաղի ազգային արտադրության ավելի քան 99%-ը: Պղինձ նաև արդյունահանում են Այդահո և Միսսուրի նահանգներում:

Երկրում շահագործվում են պղնձի 29 հանքավայրեր. դրանցից 20-ում կենտրոնացած է պղնձի ամբողջ ազգային լեռնահանքարտադրության մոտ 99%-ը: 2009թ. ԱՄՆ-ում գործում էին պղնձի հալման երեք գործարան, էլեկտրոլիտային պղնձի արտադրության չորս և հուրազտման երեք ձեռնարկություններ, ինչպես նաև 15 էկստրակցիոն-էլեկտրոլիզային կայանք:

2009թ.-ին զտած պղինձը և ջարդոնից ձուլված երկրորդական մետաղը օգտագործվել են արույրի արտադրության 30 ամերիկյան գործարաններում, ձողերի արտադրության 15 ձեռնարկություններում, 500 ձուլարաններում, քիմիական գործարաններում և այլ սպառողների կողմից:
Պղնձի և պղնձե համաձուլվածքների արտադրանքը կիրառվել է շինարարության (50% ընդհանուր ցուցանիշից), էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքերի (21%), տրանսպորտային սարքավորումների (11%), սպառողական և ընդհանուր նշանակության ապրանքների (10%), ինչպես նաև արդյունաբերական մեքենաների և սարքավորումների արտադրության մեջ (8%):


Պղնձի շուկայի հիմնական ցուցանիշների դինամիկան ԱՄՆ-ում (հազ. տոննա)

  2007թ.
2008թ. 2009թ.1)
Արտադրությունը


Արդյունահանում 1170  1310    1190
Զտած մետաղի թողարկում      
Առաջնային 1280    1230    1100
Երկրորդական 46 53 55
Հին ջարդոնից պղնձի տարանջատում 157 156 160
Ներմուծում սպառման համար      
Հանքանյութեր և խտանյութեր 1 1 1
Զտած մետաղ 829 724 650
Չմշակված մետաղ 1100 924 730
Արտահանում      
Հանքանյութեր և խտանյութեր 131 301 170
Զտած մետաղ 51 37 90
Չմշակված մետաղ 884 1090 880
Սպառում      
Ընկերությունների հաշվետվության հիման վրա, զտած մետաղ 2140 2020 1660
Առերևույթ, չմշակված մետաղ  2270 2020  1660 
Միջին գները (ցենտ/ամ. ֆունտ)      
Կատոդային պղնձի արտադրողների գները 328   319,2  237
Բարձրորակ պղնձի LME գները  322,8  315  230
Արտադրողների և մետաղների բորսաներում զտած պղնձի պաշարները 2)  133  190  350
Ներմուծումից առերևույթ սպառման նետտո-կախվածությունը (%)  37  31  24
1) Նախնական տվյալներ      
2) Տարեվերջյան տվյալներ      

 Աղբյուրը՝ “Mineral Commodity Summaries”
 

2009թ. ԱՄՆ-ում հին ջարդոնի օգտագործմամբ զտած պղնձի և և համաձուլվածքների երկրորդական արտադրությունը կազմել է 160 հազ. տոննա, ինչը համապատասխանում է երկրում այդ մետաղի առերևույթ սպառման 10%-ին: Իսկ ամերիկյան արդյունաբերող ձեռնարկությունների կողմից գնված նոր ջարդոնում պղինձը կազմել է 650 հազ. տոննա, ընդ որում նոր ջարդոնի պարունակության 85%-ը բաժին էր ընկել արույրի և ձողերի արտադրություններում օգտագործված մետաղին:
Երկրորդական հումքից դուրս հանված (ներառյալ ալյումինի և նիկելի հիմքի վրա ջարդոնը) ամբողջ պղնձի 70%-ը ստացվել է արույրի գործարաններում, 13%-ը՝ ձուլարաններում, քիմիական և այլ ձեռնարկություններում, 11%-ը՝ ձուլազանգվածների արտադրություններում, 6%-ը՝ պղնձի զտման և հալման գործարաններում: Ընդհանուր առմամբ՝ հին և նոր, զտված կամ հալեցված ջարդոնում եղած պղինձը կազմում է  ԱՄՆ-ում պղնձի ներմուծման մոտ 35% ծավալը: 2005 - 2008թթ. ԱՄՆ չմշակված պղնձի մատակարարները հետևյալ երկրներն էին՝ Չիլին (40%), Կանադան (34%), Պերուն (13%), Մեքսիկան`(6%) և այլ երկրներ (7%):

 

weather


 

 

              ԱՌՔ     ՎԱՃԱՌՔ
USD 362 366
EUR 466 474
RUB 11.4 11.9


Video
This text will be replaced

t


t2


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ


Մեր Գործընկերները

 


 

Նոր Աշխատատեղ


 

  

Նոր Աշխատատեղ
 

1. Իտարկո Քոնսթրաքշն
Մեխանիկ կառավարիչ
Աշխատավարձ` Բարձր

 

2. Իտարկո Քոնսթրաքշն
Արտադրատեխնիկական ստորաբաժանման ղեկավար
Աշխատավարձ` Բարձր
 

Բոլոր աշխատատեղերը ...