|
|
Էդուարդ Ղազարյան
« Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն 
|
Հարգելի բարեկամ.
Ողջունում ենք Ձեր մուտքը «Է Կա Էս Պռոջեկտ» ընկերության «Շինարար» տեղեկատուի պաշտոնական կայք:
Երբ ստեղծվեց «Է Կա Էս Պռոջեկտ» ընկերությունը և լույս տեսավ «Շինարար» տեղեկատու-ամսագիրը, ապագայի մասին զգուշությամբ էինք խոսում: Չնայած դրան, հստակ ծրագրեր և նպատակներ ունեինք դրված մեր առջև: Իր գոյության երկու տարիների ընթացքում կարողացանք «Շինարարը» ամուր ոտքերի վրա կանգնեցնել՝ սեփական ուժերի նկատմամբ խիստ վստահությամբ և հաստատակամությամբ շարունակելով շարժվել առաջ:
Դժվարին պահեր, ուրախության ակնթարթներ, հաջողության ձգտումներ և ձեռբերումներ: Այս ամենն ապրեցին և շարունակում են ապրել այն մարդիկ, ովքեր իրականություն են դարձնում «Շինարար» տեղեկատուի յուրաքանչյուր համարը: Մենք կարողացանք մեր տեղը նվաճել ինֆորմացիոն շուկայի հոսքում՝ դառնալով հուսալի գործընկեր և սպասված հյուր յուրաքանչյուրի համար:
Մեր նպատակն է լինել օգնական Ձեր բոլոր ձեռնարկումներում: Դրան են ուղղված նաև մեր մյուս ծառայությունները, որոնք ծնվեցին պահի թելադրանքով: Մենք ուշադիր ենք մեր բոլոր գործընկերների հարցադրումների և առաջարկների նկատմամբ: Այսինքն՝ մենք ընդունում ենք նոր մարտահրավերներ, զարգանում ենք, ընդլայնվում և կյանքի կոչում հետաքրքիր նախագծեր: Այս ամենը, իհարկե, հնարավոր է դառնում հենց Ձեր օգնությամբ:
Այսօր արդեն մենք նայում ենք դեպի ապագան՝ ընկերության համար նշելով գործունեության նոր ուղղություններ: Ուստի վստահ ենք, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի մարտի 1-ին:
Ընկերության գործունեության նպատակն է ներկայացնել շինարարության, նախագծման և դիզայնի, շինարարական նյութերի, կահույքի արտադրության, ջեռուցման և հովացման համակարգերի, շինարարական տեխնիկայի, գործիքների ու սարքավորումների և այլ ոլորտներ՝ համախմբելով վերոնշյալ ոլորտներում գործող բոլոր ընկերություններին և անհատ ձեռներեցներին մեկ տարածության մեջ:
ՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ
- «Է Կա Էս Պռոջեկտ» ընկերությունը հրատարակում է «Շինարար» ամսագիրը, որն իր բովանդակությամբ եզակի տեղեկատվական միջոց է մեր շուկայում: Այն հնարավորություն է ընձեռում արտահանող, ներմուծող, արտադրող, սպառող ընկերություններին և անհատ ձեռներեցներին հետևել շուկայի իրադարձություններին` առկա պահանջարկին և առաջարկին, ներկայացնել սեփական արտադրանքը, ապրանքատեսականին, ծառայությունները: Համագործակցելով Հայաստանում ցուցահանդեսների կազմակերպիչ ընկերությունների հետ և հանդիսանալով ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը՝ «Շինարար» տեղեկատու-ամսագիրը նպաստում է, որպեսզի իր գործընկերները լինեն պատշաճ ներկայացված և ճանաչված: «Շինարար» տեղեկատու-ամսագիրն անվճար է և առաքվում է շուրջ 3 000 կազմակերպությունների:
- Նույն խնդիրն է կոչված լուծելու www.shinarar.am կայքը, որը հանդիսանում է «Շինարար» տեղեկատու-ամսագրի էլեկտրոնային տարբերակը` պարունակելով առավել ծավալուն և ամբողջական տեղեկատվություն: Մենք առաջարկում ենք կայքում գրանցվելու տարբերակներ՝ թե´ անվճար, թե´ վճարովի: Սա շատ արդյունավետ միջոց է ընկերությունների համար՝ ճանաչվել ոչ միայն սպառողների, այլև մրցակիցների կողմից, ինչը նպաստում է առողջ մրցակցությանը, գործնական կապերի ստեղծմանը և սպառողին ընձեռում է ընտրության լայն հնարավորություններ:
- «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ի գործունեության մյուս ուղղությունը EKS Print-ն է: Այն առաջարկում է տպագրական, դիզայներական, լուսանկարահանման, ինտերնետային կայքերի պատրաստման և տարատեսակ այլ ծառայություններ:
- «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ն իրականացնում է մարքեթինգային ծառայություններ, այդ թվում գովազդարշավների կազմակերպում, ընկերության անհատական ոճի ստեղծում և այլն:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առանձին պետք է նշել և´ EKS Print-ի, և´ մարքեթինգային ծառայություններին անմիջապես առչվող կորպորատիվ ամսագրերի, կատալոգների ստեղծման և տպագրության մասին: Մենք կատարում ենք և հետևում աշխատանքային բոլոր փուլերին՝ տվյալ ընկերության և նրա տեսականու ուսումնասիրություններ, նախնական առաջարկներ, մակետ, լուսանկարահանում, դիզայն, խմբագրում, լրագրողական աշխատանք, թարգմանություններ, սրբագրություն, տպագրություն, առաքում:
- «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ն ներկայացնում է Info Call աննախադեպ ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում 1 օրում Ձեր առաջարկը հասանելի դարձնել 4000 հաճախորդի:
- «Է Կա Էս Պռոջեկտ» ՍՊԸ-ն իրականացնում է մեկ այլ նախագիծ՝ առաջարկելով գովազդային նյութեր տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Լինելով հանրապետության միակ խոշոր օդային դարպասը` դա հրաշալի հնարավորություն է թե´ մեր հայրենակիցներին, թե´ օտարերկրացիներին ներկայացնել Ձեր կազմակերպության առաջարկներն ու ծառայությունները: Գովազդային նյութերը տեղաբաշխվում են “E.K.S. Project” տեղեկատվական-գովազդային ցուցադրավահանակի (ստենդի) վրա, որտեղից մարդիկ կարող են ԱՆՎՃԱՐ վերցնել և ծանոթանալ գովազդային նյութերին: