.jpg)
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2010» մասնագիտացված ազգային ցուցահանդեսում

«Շինարար» տեղեկատուն «Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2010» 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում
%20-%20Copy(1).jpg)
«Շինարար» տեղեկատուն «Արմենիա էքսպո տարածաշրջանային համընդհանուր առևտրա-արդյունաբերական էքսպո-ֆորում»
.jpg)
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և վերանորոգում 2009» 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում
«Շինարար» տեղեկատուն «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսում
«ՇԻՆԱՐԱՐ» տեղեկատու-ամսագիրը մեր շուկայում այն եզակի տեղեկատվական միջոցներից է, որը ներկայացնում է շինարարության, նախագծման և դիզայնի, շինարարական նյութերի, քարամշակման, մետաղագործության, կահույքի արտադրության, կերամիկայի և սանտեխնիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի, շինարարական տեխնիկայի, գործիքների և սարքավորումների, էլեկտրամոնտաժային և անվտանգության համակարգերի, տեքստիլի, դեկորատիվ աքսեսուարների, կենցաղային տեխնիկայի, բեռնափոխադրումների և այլ ոլորտներ: Ամսագիրն ունի գովազդային և տեղեկատվական բնույթ: Այն լույս է տեսնում ամիսը մեկ անգամ 3000 օրինակ տպաքանակով: «ՇԻՆԱՐԱՐ» տեղեկատու-ամսագիրն անվճար է և տարածվում է վերոնշյալ ոլորտների ընկերություններում, պետական գերատեսչություններում, բանկերում, հյուրանոցներում, դեսպանատներում և այլուր:
www.shinarar.am հայկական միակ էլեկտրոնային կայքն է, որը հանդիսանում է «ՇԻՆԱՐԱՐ» տեղեկատու-ամսագրի էլեկտրոնային տարբերակը` պարունակելով առավել ծավալուն տեղեկատվություն վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալած ընկերությունների մասին:
Եվ «ՇԻՆԱՐԱՐ» տեղեկատու-ամսագիրը, և www.shinarar.am կայքը հնարավորություն են ընձեռում`
• Արտահանող, ներմուծող, արտադրող, սպառող ընկերություններին և անհատ ձեռներեցներին հետևել շուկայի իրադարձություններին` առկա պահանջարկին և առաջարկին, ներկայացնել սեփական արտադրանքը, ապրանքատեսականին, ծառայությունները.
• Ընկերություններին ճանաչվել ոչ միայն սպառողների, այլև մրցակիցների կողմից, ինչը նպաստում է առողջ մրցակցությանը և սպառողին ընձեռում ընտրության լայն հնարավորություններ.
• Համախմբել վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալած բոլոր ընկերություններին և անհատ ձեռներեցներին մեկ տարածության մեջ.
• Տրամադրելով համապարփակ տեղեկատվություն` նպաստել ընկերությունների միջև գործնական կապերի ստեղծմանը.
• Ներկայացնել այս ոլորտներին առնչվող նորությունները.
• Տեղեկացնել ՀՀ Կենտրոնական բանկի և ֆինանսական դաշտի նորությունները.
• Ներկայացնել հանրապետության տնտեսության անցուդարձի մասին տեղեկատվություն.
• Տեղեկանալ վերոնշյալ ոլորտներին առչնվող ցուցահանդեսների օրացույցին և Հայաստանում, և արտերկրում.
• Ներկայացնել հոդվածներ նոր տեխնոլոգիաների և ապրանքների մասին.
• Ինֆորմացիան սպառողին հասցնել հնարավորինս մատչելի, որի համար հատուկ ուշադրության է արժանացել և ամսագրի, և կայքի արտաքին տեսքի (դիզայնի) և ներքին կառուցվածքի մշակման գործընթացը.
• Եւ ամսագրում, և կայքում գործում է ինֆորմացիայի տեղադրման ԱՆՎՃԱՐ համակարգ:
Մենք փորձում ենք հնարավորինս լիարժեք ներկայացնել ընկերությունների գործունեությունը համաշխարհային ինտերնետ ցանցում, այդ իսկ պատճառով ինֆորմացիան www.shinarar.am կայքում տեղադրվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Մշակված է արագ որոնման համակարգի մի քանի տարբերակ և տեղադրված է կայքի գլխավոր էջում: Տեղեկատուի առաջարկը ներառում է մի քանի փաթեթ, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընկերությանը կամ անհատին ընտրել իր համար նպատակահարմար և մատչելի տարբերակը:

|
Նոր Աշխատատեղ 1. Իտարկո Քոնսթրաքշն
2. Իտարկո Քոնսթրաքշն |